Մենք մեր աշխատակիցներին ընտրում ենք՝ հաշվի առնելով նրանց անձնային հատկանիշները՝ նվիրվածությունը, աշխատասիրությունը, կարողություններն ու բարեխղճությունը: Մեր աշխատակիցներն ու հաճախորդներն են Աչաջուր սրճարանները դարձնում սիրված և յուրահատուկ վայր: Եթե կարծում եք, որ ունեք նշված հատկանիշները, միջանձնային հարաբերությունների և հաղորդակցման հմտություններ, շատ հնարավոր է, որ մենք հենց ձեր կարիքն ունենք: Մենք առաջարկում ենք կես և ամբողջական դրույքով, սեզոնային և երկարաժամկետ աշխատանքներ:
Այս պահին մենք փնտրում ենք հերթափոխի կառավարիչներ, բարմեններ, խոհարար և մաքրող: